Թվեր և փաստեր
Պրակտիկ խորհուրդներ՝ ամուսնության վերաբերյալ. news.am
Ամուսնության հաջող ընթացքը երբեք հնարավոր չէ կանխատեսել: Գրեթե մեկ տասնամյակ առաջ ԱՄՆ բնակիչներն ապշեցուցիչ փաստի առաջ էին կանգնել. հետազոտությամբ պարզվել էր, որ երկրում գրանցվող ամուսնությունների կեսը ամուսնալուծությամբ են ավարտվում: Հենց այդ օրվանից էլ հաջող ամուսնության հարցը հասարակությանը հուզող առաջնային խնդիրներից է, հաղորդում է Medical Daily-ն:
Վերլուծաբան Ռենդի Օլսոնը մեկն է այն հետաքրքրասեր անձնավորություններից, ովքեր երբեւէ ամուսնության որակի վրա անդրադարձող գործոնները բացահայտելու եւ դասակարգելու նախաձեռնությամբ են հանդես եկել: Նրա համոզմամբ, ֆինանսները, նշանադրության մատանին, հարսանեկան ծախսերը, երեխաները, նշանադրությանը նախընթաց հանդիպումների տեւողությունը շոշափելի նշանակություն ունեն ամուսնության հաջողության հարցում, սակայն ամենամեծ դերակատարումը ամուսնական զույգի տարիքային տարբերությանն է վերապահված:
Պարզվում է՝ հասակակիցներն ամենից հազվադեպ են բաժանվում: Որքան փոքր է զույգի տարիքային տարբերությունը, այնքան կարելի է վստահաբար ասել, որ ամուսնությունը երկար կտեւի: Օլսոնը վերջերս ամուսնացած եւ բաժանված ավելի քան 3 հազար ամերիկացիների վերաբերյալ տվյալներ է ուսումնասիրել եւ պարզել, որ հինգ տարվա տարիքային տարբերություն ունեցող զույգերի մոտ, ի համեմատություն հասակակիցների, երբեւէ ամուսնալուծվելու 18 տոկոսի չափով բարձր ռիսկ է գործում: Ճիշտ է, դա այնքան էլ վատ ցուցանիշ չէ՝ 20 տարվա տարբերություն ունեցող զույգերի համեմատ, որոնց պարագայում ցուցանիշը 95 տոկոսի չափով բարձր է:
Վերլուծաբանի դիտարկմամբ, տարիքային տարբերության՝ ամուսնության որակի կանխատեսման ճշգրիտ պատճառն այն է, որ յուրաքանչյուր տարիք իր փորձով, կյանքի փուլով եւ սերնդային մշակույթով է բնորոշվում: 25-ամյա կինը՝ 50-ամյա տղամարդու համեմատ, բոլորովին այլ սոցիալական նորմերի, նորաձեւության տենդենցների, տեխնոլոգիական լուծումների, երաժշտության եւ ժամանցի պայմաններում է դաստիարակություն ստացել:
Այդուհանդերձ, չի՛ կարելի միայն տարիքային տարբերության վրա հիմնվելով, բացարձակ ճշգրիտ կանխատեսումներ անել ամուսնության որակի վերաբերյալ: Օլսոնի բացահայտմամբ, ընտանիքում երեխայի ծնունդն ամուսնության հեռանկարները գլխիվայր շուռ տալու ներուժ է դրսեւորում: Խոսքը ամուսնալուծության ռիսկի՝ 76 տոկոսի չափով նվազեցման մասին է, եթե երեխան առաջինն է թե՛ տղամարդու եւ թե՛ կնոջ կյանքում: Այդուհանդերձ, եթե մինչ ամուսնանալը երեխա եք ունեցել որեւէ այլ կնոջից կամ՝ տղամարդուց, վերը բերված ցուցանիշը մինչեւ 59 տոկոս կարող է կրճատվել:
Ինչեւէ, հարկ է հիշեցնել, որ վերը բերված եզրահանգումները միայն կորելյացիոն կապի վրա են հիմնված: Այսինքն՝ Օլսոնի բացահայտումները բավական չեն՝ 20 տարվա տարիքային տարբերություն ունեցող զույգերից յուրաքանչյուրին մտահոգություն պատճառելու համար: 25-ամյա տղամարդը կամ կինը կարող է 50 տարեկանին հատուկ հասունություն եւ համբերություն ունենալ, եւ հակառակը՝ 50 տարեկանն էլ կարող է իրեն անհամեմատ երիտասարդ զուգընկերոջ հասակակիցը համարել:
Մինչ այդ, հետազոտության հեղինակը ամուսնության որակի վրա անդրադարձող եւս մեկ գործոնի՝ ամուսնալուծության արժեքի մասին է հիշեցնում, ինչը հատկապես 2008թ. տեղի ունեցած միջազգային ֆինանսական ճգնաժամի ֆոնին է մեծ նշանակություն ձեռք բերել: Օրինակ, 84-ամյա Ռուպերտ Մուրդոկի եւ 44-ամյա Վենդի Դենգի պարագայում այն 1,8 մլրդ ԱՄՆ դոլար է կազմել: Ասել է՝ թե, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, ամուսնությունը կարող է նաեւ թանկ հաճույք լինել:
18.11.2014 Կարդացեք նաև
29.11.2019
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ